April 26th, 2016

абг

Որտեղ՝ հաց, էնտեղ՝ կաց...

Оригинал взят у lernci в Որտեղ՝ հաց, էնտեղ՝ կաց...

Ուզում եմ իմանալ ընկերներիս պատասխանը այս հարցին. «Ինչո՞ւ ես ապրում Հայաստանում»։
Եւ օրինակ, ո՞ւմ է պէտք, որ աշխարհում լինի Հայաստան պետութիւնը կամ հայ ազգը։
Հենա հանգիստ մեզ համար աշխարհի որ ծայրում ասես կարող ենք ապրել, խառնուել այլ ազգերի, դառնալ ռուս, չինացի, հնդիկ կամ ամերիկացի։ Ո՞վ է ասել, որ դրանով աշխարհը շուռ կը գայ, տիեզերքը կը կործանուի։

Ինչպէս ուռին ու բարդին, ամէն մարդ իր դարդին։ Ո՞վ է ասել, թէ մենք պիտի պայքարենք, որ լաւ երկիր ունենանք, կամ ներվեր, առողջութիւն քայքայենք, որ «որոշներն ասֆալտ անելու մէջ ատկատներ չանեն»։ Պէ՞տք է մեզ։ Մի հատ էլ «կեանքներս տանք Հայաստանի» համար։
Մեզ պէտք է՞ Հայաստանը։
Ի վերջոյ ամէնքս մի կեանք ենք ապրում։

Ինչո՞ւ չգնալ այլ երկիր ու աւելի բարէկեցիկ, աւելի ապահով ապրել։ Իմաստը՞ այստեղ մնալու։
Հարցը հռետորական չի, ցանկանում եմ ուղիղ ընկալել եւ ուղիղ պատասխանել։