September 5th, 2015

абг

Գրախանութ֊սրճարան Քարվաճառում

Оригинал взят у makenas в Գրախանութ֊սրճարան Քարվաճառում

after_dinner_613075.jpg
Երբ ես երեք տարի առաջ տեղափոխվեցի Քարվաճառ, ես գիտակցում էի, որ իմ գալով ես պարտավոր եմ ինչ֊որ բան փոխել պատերազմից խիստ ավերված այս քաղաքում։ Ես գիտեի, որ դա հեշտ չի լինելու, առավել ևս, որ շատ երկար ժամանակ ես չէի կարողանում գտնել այն, ինչը կօգնի Քարվաճառին նոր շունչ տալ, դրա բնակիչների (հատկապես՝ պատանիների) կապն իրենց քաղաքի հետ ավելի խորացնել և ուղղակի անել այնպես, որ նրանք ավելի շատ սիրեն Քարվաճառը, և Քարվաճառն էլ ուղղակի ավելի լավ տեղ դառնա ապրելու համար։

Վերջերս իմ գլխում մի միտք ծագեց՝ Քարվաճառում ստեղծել գրախանութ֊սրճարան։ Դա կլինի մի տեղ, ուր մարդիկ կգան գիրք կարդալու, շփվելու, թեյ/սուրճ ըմպելու, քննարկելու նոր գաղափարներ, կիսվելու իրենց մտքերով։ Այդտեղ կլինի գրքի բանկ՝ նրանց համար, ովքեր ուզում են գիրք կարդալ, բայց չեն կարող իրենց թույլ տալ գնել այն։ Այդտեղ կկազմակերպվեն գրքերի և ֆիլմերի քննարկումներ, հանդիպումներ արվեստագետների և մտավորականների հետ։ Այդտեղ կգործեն բոնուսներ շատ ընթերցողների համար, նվերներ պատանի գրքասերների համար, իսկ ժամանակի ընթացքում, ավելի հիմնավորվելուց հետո, այդ գեղեցիկ նախաձեռնությունը կարող է դառնալ Քարվաճառում գիտությունը հովանավորող մի փոքրիկ օջախ։

Նախաձեռնությանն աջակցելու համար ես դրամահավաք եմ սկսել Indiegogo-յում և լիահույս եմ, որ ձեր բոլորի աջակցությամբ կկարողանամ այս խենթ, բայց կարևոր գաղափարն իրական դարձնել։

Նախաձեռնության էջը՝ http://igg.me/at/karvacharbookafe